Որոնել
Արխիվ
12.04.2018  18:13

Զիդան. «Ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ «Ռեալը» կարող է դուրս մնալ պայքարից»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ՉԼ-ի 1/4 եզրափակչի պատասխան խաղի մասին, որտեղ մադրիդյան ակումբը պարտվեց «Յուվենտուսին» 3-1 հաշվով, բայց 2 խաղերի արդյունքում դուրս եկավ կիսաեզրափակիչ։

«Չէի մտածում, որ կարող ենք բաց թողնել հենց առաջին րոպեներից։ Մենք պատրաստվել էինք «Յուվենտուսի» ճնշմանն ու սպասում էինք ծանր խաղի։ Թուրինցիները հիանալի էին խաղում, որովհետև գլխավոր մարզչի մտահաղացումն աշխատեց։ Այդ ամենի հետ մեկտեղ ես ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ կարող ենք դուրս մնալ պայքարից։ Աշխատում եմ միշտ պոզիտիվ մտածել։

Մենք շատ պահեր ստեղծեցինք և վստահ էի, որ վերջիվերջո կկարողանանք դառնալ գոլի հեղինակ»,- Ֆրանսիացի մասանագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000