Որոնել
Արխիվ
Загрузка...
12.04.2018  16:36

Ռամոսը խախտել է ՈւԵՖԱ-ի կանոնակարգը և կարող է չմասնակացել ՉԼ-ի կիսաեզրափակչի առաջին հանդիպմանը

ՈւԵՖԱ-ն կարող է երկարաձգել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի որակազրկումը, հաղորդում է AS-ը։

Իսպանացին խախտել է կանոնակարգը, երբ հանդիպման վերջին րոպեներին իջել է տրիբունայից ու տեղ զբաղեցրել խաղադաշտի անմիջական հարևանությամբ՝ այնտեղից աջակցելով թիմին ՉԼ-ի քառորդ եզրափակչի «Յուվենտուսի» դեմ պատասխան խաղում (1-3):

Ռամոսն իրավունք ուներ այդ խաղին հետևել միայն տրիբունայից։ Նա կարող է որակազրկվել մեկ խաղով և բաց թողնել կիսաեզրափակչի առաջին հանդիպումը։

Նշենք, որ ՉԼ-ի կիսաեզրափակչի վիճակահանությունը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 13-ին։

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 23 38
2 Ալաշկերտ
23 37
3 Բանանց
23 36
4 Գանձասար Կ
23 34
5 Փյունիկ
23 28
6
Արարատ
23 14
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511