Որոնել
Արխիվ
12.04.2018  15:55

Կլոպ. «Չեմ մտածում Սալահի հեռանալու մասին, նա գիտի, որ «Լիվերպուլի» խաղաոճն իրեն համապատասխանում է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։

«Գիտեմ, որ Սալահն այստեղ իրեն շատ լավ է զգում։ Նա հասկանում է, որ մեր խաղավոճն իրեն շատ լավ է համապատասխանում։ Դա է պատճառը, որ նրա հեռանալու մասին խոսակցություններն ինձ ընդհանրապես չեն անհանգստացնում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Նշենք, որ ավելի վաղ միջազգային սպորտային լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ եգիպտացուն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»։ Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրել է 31 հանդիպում և կարողացել է գոլով աչքի ընկնել 29 անգամ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000