Որոնել
Արխիվ
12.04.2018  10:30

Վիկտոր Գոնչարենկո. «Մխիթարյանին համարժեք փոխարինելը դժվար է»

Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն նախախաղյան մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի «Արսենալի» հետ այսօր կայանալիք պատասխան խաղը և խոսել լոնդոնյան ակումբի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին․ ով վնասել է ծնկահոդի կապաններն ու դուրս մնացել շարքից։

«Արսենալն» ունի երկար պահեստայինների նստարան։ նրանք կարող են ռոտացիայի դիմել։ Վստահ եմ, որ այն ֆուտբոլիստը, ով կփոխարինի Մխիթարյանին՝ որակյալ խաղ կցուցադրի, բայց Հենրիխին համարժեք փոխարինելը բարդ է։ Նա կարողանում է հաջող խաղալ դաշտի տարբեր հատվածներում, բայց նրա բացակայությունը մեր գործը չի հեշտացնում»,- Գոնչարենկոյի խոսքերն է մեջբերում terrikon-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումը
Հայաստանի հավաքականի հաղթանակով (76 %)
Ոչ-ոքի (12 %)
Ֆինլանդիայի հավաքականի հաղթանակով (11 %)
Քվեարկել են (856)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000