Որոնել
Արխիվ
12.04.2018  01:05

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ. «Ռեալը» «Յուվենտուսի» դեմ բարդագույն պայքարում պարտվեց, բայց դուրս եկավ կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում կայացավ «Ռեալ» - «Յուվենտուս» պատասխան հանդիպումը։ Առաջին խաղում մադրիդցիները 3 անպատասխան գնդակ էին ուղարկել իտալական ակումբի դարպասը և թուրինցիներին անհրաժեշտ էր մրցակցի հարկի տակ նվազագույնը 3 անպաստասխան գոլ հեղինակել։

Հանդիպման արդեն երկրորդ րոպեին «Յուվենտուսը» Մարիո Մանջուկիչի օգնությամբ առաջ անցավ հաշվի մեջ։ 37-րդ րոպեին Մանջուկիչը դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում՝ 61-րդ րոպեին Բլեզ Մատյուիդին եռապատկեց թուրինյան ակումբի առավելությունը, բայց հանդիպման վերջին րոպեներին մրցավար Մայքլ Օլիվերը 11 մետրանոցով պատժեց հյուրերին։ Դա հանգեցրեց Ջանլուիջի Բուֆֆոնի բուռն դժգոհությանը, որի պատճառով վերջինս կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց դաշտից։ Նրա փոխարեն հանդիպումը շարունակեց Վոլցեխ Շեսնին։ 11 մետրանոցը 98-րդ րոպեին անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն ու «Ռեալին» դուրս բերեց ՉԼ-ի կիսաեզրափակիչ։ 

Չեմպիոնների լիգա․ 1/4 եզրափակչի պատասխան խաղ․

«Ռեալ» - «Յուվենտուս»՝ 1-3

Գոլերը՝ Մանջուկիչ՝ 2, 37, Մատյուիդի՝ 61․ Ռոնալդու՝ 90+8 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000