Որոնել
Արխիվ
Загрузка...
11.04.2018  17:49

Բուսկետս. «Չգիտեմ ինչու, բայց «Ռոման» գերազանցեց մեզ»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը ՉԼ-ի քառորդ եզրափակչի «Ռոմայի» դեմ պատասխան խաղից հետո (3-0) գովել է մրցակցին։

«Ռոմային» պետք էր 3 գնդակ խփել և նրանք գործում էին կրկնակի նվիրվածությամբ, իսկ մենք անհասկանալի պատճառով ոչինչ չկարողացանք անել նրանց դեմ։ Չէինք կարողանում պահեր ստեղծել և փոխել խաղի ընթացքը։ Չգիտեմ ինչու, բայց «Ռոման» գերազանցեց մեզ։

Նախորդ տարի մենք նույն վիճակում հայտնվեցինք և չկարողացանք դասեր քաղել այդ ամենից։ Նորից կրկնվեց նույն պատմությունը»,- իսպանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ առաջին խաղում սեփական հարկի տակ կատալոնական ակումբը հաղթել էր 4-1 հաշվով, իսկ մրցակիցը պատասխան խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բարսելոնայի» դարպասն ու մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ դուրս եկավ ՉԼ-ի կիսաեզրափակիչ։

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 23 38
2 Ալաշկերտ
23 37
3 Բանանց
23 36
4 Գանձասար Կ
23 34
5 Փյունիկ
23 28
6
Արարատ
23 14
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511