Որոնել
Արխիվ
11.04.2018  00:52

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ. «Մանչեսթեր Սիթին» զիջեց «Լիվերպուլին»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում միմյանց հետ ուժերը չափեցին «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Դաշտի տերերին պետք էր նվազագույնը 3 գնդակ խփել և բաց չթողնել, որովհետև առաջին խաղում «Էնֆիլդում» «Լիվերպուլը» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը։

Հանդիպման մեկնարկը լավ դասավորվեց «Սիթիի» համար։ Գաբրիել Ժեզուսը կարողացավ 2-րդ րոպեին առաջ մղել իր թիմին ու կիսաեզրափակիչ դուրս գալու հույսեր արթնացրեց, բայց երկրորդ խաղակեսի 56-րդ րոպեին նախ Մոհամեդ Սալահը խփեց իր հերթական գոլն ու հավասարեցրեց հաշիվը, իսկ 77-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն «Լիվերպուլին» հաղթանակ պարգևեց՝ 1-2։ 

Երկու խաղերում հաղթելու արդյունքում մերսիսայդյան ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Չեմպիոնների լիգա․ 1/4 եզրափակչի պատասխան հանդիպում․

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ»՝ 1-2

Գոլերը՝ Ժեզուս՝ 2․ Սալահ՝ 56, Ֆիրմինո՝ 77 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000