Որոնել
Արխիվ
Загрузка...
11.04.2018  00:38

Չեմպիոնների լիգա. Շոկ «Օլիմպիկոյում». «Ռոման» ջախջախում է «Բարսելոնային» ու դուրս գալիս կիսաեզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունեց «Բարսելոնային»: Առաջին խաղում կատալոնացիները հաղթել էին 4-1 հաշվով:

Պատասխան խաղի հենց սկզբում Էդին Ջեկոն առաջ մղեց դաշտի տերերին: Երկրորդ կեսում՝ 58-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին որը դիպուկ իրացրեց Դանիելե դե Ռոսսին: Իսկ 82-րդ րոպեին Կոստաս Մանոլասը գլխի հարվածով ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 3-0:

Այսպիսով, երկու խաղերի արդյունքում հաշիվը հավասարվեց՝ 4-4, սակայն մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ «Ռոման» անցավ կիսաեզրափակիչ:

Չեմպիոնների լիգա. 1/4 եզրափակիչ. Պատասխան խաղ.

«Ռոմա» - «Բարսելոնա» 3-0

գոլերը՝ Ջեկո 6, դե Ռոսսի 58 (11մ), Մանոլաս 82

առաջին հանդիպումը՝ 1-4

 

Ռաֆաել Խալաթյան  (Rafael KHALATYAN)

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 23 38
2 Ալաշկերտ
23 37
3 Բանանց
23 36
4 Գանձասար Կ
23 34
5 Փյունիկ
23 28
6
Արարատ
23 14
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511