Որոնել
Արխիվ
22.03.2018  23:26

Ուիլշիրը վնասվածք է ստացել և չի խաղա Նիդերլանդների դեմ

Լոնդոնի «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը հավաքականի հետ չի մեկնել Ամստերդամ՝ Նիդերլանդների դեմ ընկերական հանդիպմանը մասնակցելու համար (մարտի 23)։ 

The Telegraph-ի հաղորդմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել առավոտյան մարզման ժամանակ և մնացել է Անգլիայում։ Պարզ չէ, թե արդյոք կկարողանա կիսապաշտպանը մասնակցել Իտալիայի դեմ խաղին, որը տեղի կունենա մարտի 27-ին։

Առաջին անգամ Ուիլշիրը Անգլիայի հավաքականի կազմում դաշտ է դուրս եկել Եվրո 2016-ի ժամանակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511