Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը խոսել է 2017 թվականի ամռանը թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ ունեցած խոսակցության մասին․
«Դա շատ բաց զրույց էր։ Բոլորը գիտեին, որ պայմանագիրս «Արսենալի» հետ ավարտվում է մեկ տարի անց։ Երբ հանդես էի գալիս վարձավճարով՝ վնասվածք ստացա։ Վենգերն ասաց, որ հիմա «Արսենալը» չի պատրաստվում ինձ առաջարկել նոր պայմանագիր, և, եթե հետաքրքրված եմ այլ ակումբ տեղափոխվելով՝ կարող եմ հեռանալ։
Իհարկե, այդ խոսքերից հետո չէի կարող ինձ երջանիկ զգալ, բայց հարմարվեցի կարգավիճակիս հետ։ Պետք է որոշեի, թե ինչպես դասավորեմ ապագաս։ Հետո, Վենգերն ինձ ասաց, որ կարող եմ պայքարել կազմում տեղ զբաղեցնելու համար և կարողացա ինձ դրսևորել Անգլիայի Գավաթի և Եվրոպա Լիգայի հանդիպումներում»,- Ուիլշիրի խոսքերն է մեջբերում Goal-ը։
99 | Թիմ | Խ | Մ |
1 | Շիրակ | 23 | 38 |
2 | Ալաշկերտ |
23 | 37 |
3 | Բանանց |
23 | 36 |
4 | Գանձասար Կ |
23 | 34 |
5 | Փյունիկ |
23 | 28 |
6 |
Արարատ |
23 | 14 |
մանրամասն |
ամիս
շաբաթ
օր