Որոնել
Արխիվ
22.03.2018  12:44

Վարազդատ Հարոյան. «Շատ հաճելի է գտնվել լավագույն եռյակում, թեկուզ երրորդ տեղում»

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը լրագրողների հետ զրույցում կիսվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների եռյակում ընդգրկվելու տպավորություններից և խոսել է առաջիկա հանդիպումների մասին:

- Շատ հաճելի է գտնվել լավագույն եռյակում, թեկուզ երրորդ տեղում: Պետք է ավելի շատ մարզվել ու աշխատել, որպեսզի պայքարեմ ավելի բարձր տեղերի համար: 

- Ինչպե՞ս եք տրամադրվում Էստոնիայի հետ խաղին:

- Շատ լավ: Արդեն ուսումնասիրել ենք մրցակցին, լավ թիմ է, բաձրահասակ ֆուտբոլիստներով, ֆիզիկապես ուժեղ: Բայց մենք ոչ Էստոնիայի, ոչ Լիտվայի հավաքականներին ոչնչով չենք զիջում, և պետք է այնպես անենք, որ մինչև Ազգերի լիգան տեղի ունեցող ընկերական խաղերում լավ հանդես գանք ու հաղթենք:

- Մարզավիճակդ ինչպիսի՞ն է:

- Լավ մարզավիճակում եմ, թեև առաջնության վերսկսելուց հետո երկու խաղ բաց թողեցի: Երրորդ խաղում հանդես եկա, և ինձ լավ եմ զգում:

- Առաջնության առաջին կեսում կանոնավոր կերպով «Ուրալի» մեկնարկային կազմում էիր, իսկ երկրորդ հատվածում դեռ մեկ խաղի ես մասնակցել:

- Կարևորը՝ վնասվածքներ ու ցավեր չունեմ, ինձ լավ եմ զգում, մնացածը՝ ժամանակի հարց է:

- Ի՞նչ կասես թիմի նորեկ Նորբերտո Բրիասկոյի մասին:

- Ընդամենը երկու մարզում ենք անցկացրել, և չեմ հասցրել նկատել: Առաջիկա խաղերին անպայման հնարավորություն կստանա իրեն դրսևորելու:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511