Որոնել
Արխիվ
22.03.2018  12:25

Ռուբեն Հայրապետյանը՝ հավաքականի առաջիկա խաղերի, Յուրչենկոյի, Բրիասկոյի և Ժորդի Մոնրոյի մասին

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում խոսեց առաջիկա խաղերի և հավաքականի նորեկների մասին:

- Ընկերական խաղերից միակ ակնկալիքը փորձարկումներն են, նոր ֆուտբոլիստներին տեսնելը: Մարզիչն էլ այնպիսի մրցակիցներ է ընտրել, որոնք ապագայի մրցակիցներին նման են: Իհարկե, միշտ էլ հաղթանակները հաճելի են, պետք է դաշտ մտնենք հաղթելու համար, բայց չպետք է ֆիքսվել հաղթելու վրա, մարզիչը այս խաղերով պատրաստվում է պաշտոնական խաղերին:

- Դավիթ Յուրչենկոյի մաիսն ի՞նչ կասեք:

- Յուրչենկոյի հետ ոչ մի խնդիր չկա, ես որպես ֆեդերացիայի նախագահ շատ եմ ցանկանում, որ նա միանա Հայաստանի հավաքականին: Ամեն ինչ անելու եմ, որ նա խաղա Հայաստանի հավաքականում, մնացածը կախված է իրենից:

- Մյուս նորեկների՝ Նորբերտո Բրիասկոյի և Ժորդի Մոնրոյի մասին ի՞նչ կասեք:

- Շատ ուրախ եմ նրանց համար, ոգևորված միացել են Հայաստանի հավաքականին: Պարզապես Ժորդի Մոնրոյի ակումբը խաղեր ունի, խնդրել են, որ նա այս անգամ մնա ակումբի հետ, մենք էլ ընդառաջել ենք: Հունիսին կմիանա հավաքականին: Իսկ Նորբերտոն ապագա ունեցող ֆուտբոլիստ է, երիտասարդ: Նա արդեն մասնակցել է մարզումներին և լավ տպավորություն է թողել: Կարծում եմ՝ կուժեղացնի հարձակման գիծը:

- Նոր մարզաշապիկի վերաբերյալ ի՞նչ կասեք, ասում էին՝ պետք է մարտին պատրաստ լինի:

- Առայժմ չենք ստացել: Ստանալուց ամենառաջինը լրագրողներն են իմանում, հետո նոր ֆուտբոլիստները: Հենց ստացանք, կներկայացնենք: Այս անգամ մեր պատվիրած դիզայնով է լինելու:

- Տոմսերի նոր քաղաքականության մասին ի՞նչ կասեք:

- Քաղաքականությունը մնացել է նույնը, պարզապես աբոնեմենտների համակարգ է ներդրվել: Տեսե ք, այս խաղերին ինչ գին եմ սահմանել: Այս խաղերին կտեսնեք, թե ինչ արդյունք է տվել, կտեսնենք՝ ես էի մեղավոր, թե նրանք, ովքեր դժգոհում էին ու քննադատում:

- Արգենտինացի մարզիչներն արդեն աշխատում են ակադեմիայում: Ի՞նչ նպատակներ է դրված նրանց առաջ:

- Հայաստանի հավաքականի համար շատ ֆուտբոլիստներ պատրաստել: Տարիների ընթացքում պետք է լուծենք հավաքականի կադրերի հարցը:

- Ի՞նչ կասեք Ազգերի լիգայի մասին: Ըստ ձեզ ի՞նչ օգուտ կտա մեզ:

- Մեզ համար շատ մեծ հնարավորություն է մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու, մեր ամենամեծ շանսն է: Աստված տա, ամեն ինչ լավ լինի, վնասվածքների զերծ մնանք: Օրինակ, երեկ մարզման ժամանակ երկու ֆուտբոիստներ բախվեցին, Արաս Օզբիլիզ վնասվածք ստացավմ չի կարող մասնակցել առաջիկա խաղերին: Աստված տա վնասվածքներից զերծ մնանք, որովհետև հիմա հավասարազոր 25 ֆուտբոլիստներ չունենք:

- Սևանում նոր ֆուտբոլի դպրոց եք բացում...

- Եթե ուշադրություն եք դարձրել, ոչ միայն Սևանում եմ նոր դպրոց բացում, այլև ամբողջ հանրապետությունում: ՀՖՖ նախագահ ընտրվելու օրվանից իմ ծրագիրն է եղել՝ նպաստել մանակապատենական ֆուտբոլի զարգացմանը: Թեև դա իմ անմիջական պարտականությունը չի, բայց ֆեդերացիան այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ մենք ֆինանսական հնարավորություն ունենք տարեկան 1-2 դպրոց կառուցելու: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսում ենք 3մլն եվրո հատկացնել դրա համար:

- Ընկերական ուրիշ խաղեր նախատեսվու՞մ են:

- Այս խաղերից հետո նոր կմտածենք մյուս խաղերի մասին:

 

Ռաֆայել ԽԱԼԱԹՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000