Որոնել
Արխիվ
22.03.2018  11:53

Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել «Էրեբունի» ակումբը

ՀԱՕԿ նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել Երևանի «Էրեբունի» ակումբը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ով պատմեց իր և սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանդիպման մանրամասների մասին:

- Նախարարի հետ հանդիպել եմ, նա ասաց, որ պատրատվում են երկու ակումբ հիմնել: Ես ասացի, որ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոնադրությունը թույլ չի տալիս մեկ մարդու երկու ակումբ ունենալ: Բացի այդ ՀՖՖ-ի կանոնադրությամբ չի կարելի նոր հիմնած ակումբին թույլ տալ հանդես գալ Բարձրագույն խմբում: Այդ պատճառով ես նախարարին ասացի, որ Երևանի «Էրեբունի» ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, և նրանք իմ խոհրդով ձեռք բերեցին այդ ակումբը, որը, հավանաբար շուտով կանվանափոխվի և կդառնա «Կոտայք»: Այդ ակումբը արդեն թույլտվություն կունենա հանդես գալ Հայաստանի Բարձրագույն խմբում,- նշեց Հայրապետյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000