Որոնել
Արխիվ
14.03.2018  01:50

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Սևիլիային» և դուրս մնաց պայքարից

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց իսպանական «Սևիլիային»։

Հանդիպումը երկու թիմերն էլ սկսեցին շատ պասիվ։ Դրա վառ օրինակն այն էր, որ առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Երկրորդ խաղակեսում թիմերը փոքր ինչ ակտիվացան և հյուրերը հանդիպման 74-րդ րոոպեին Վիսամ Բեն Յեդերի գոլի շներհիվ առաջ անցան հաշվի մեջ։ «Յունայթեդը» նետվեց առաջ և պատժվեց։ Բեն Յեդերը կարողացավ դուբլ ձևակերպել ընդամենը 4 րոպեում ու վճռել դիմակայության ելքը։ դաշտի տերերը հետ բերեցին մեկ գնդակ 84-րդ րոպեին, սակայն Ռոմելու Լուկակուի գոլը ոչինչ չորոշող էր։ Իսպանական ակումը վստահ հաղթանակ տարավ և կշարունակի պայքաևը 1/4 եզրափակչում։

Նշենք, որ առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքիով։

Չեմպիոնների լիգա՝ 1/8 եզրափակչի պատասխան խաղ․

«Ման․ Յունայթեդ» - «Սևիլիա»՝ 0-2

 Գոլերը՝ Բեն Յեդեր՝ 74,78, Լուկակու՝ 84

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000