Որոնել
Արխիվ
13.03.2018  13:33

Օգնյեն Չանչարևիչ. «Ինձ դուր է գալիս Հայաստանի առաջնությունը»

«Բանանցի» հետ Հայաստանի առաջնության 18-րդ տուրի խաղից հետո (2:2) «Ալաշկերտի» սերբ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը կիսվել է իր տպավորություններով: Խաղի վերջնամասում  Չանչարևիչը 11-մետրանոց հետ մղեց:

«Շատ դժվար հանդիպում ստացվեց: Երկու թիմերն էլ լավ հանդես եկան: Մեզ հաջողվեց երկու գոլ խփել և բեկել անհաջող դասավորվող հանդիպման ընթացքը: Կարող էինք ինչպես հաղթել, այնպես էլ` պարտվել, սակայն ոչ-ոքին խաղի օրինաչափ արդյունքն է:

11-մետրանոցից առաջ խորհրդակցել էի թիմակցիս հետ և հստակ գիտեի, թե ինչպես եմ պատրաստվում հետ մղել հարվածը: Ստացվեց:

Արսեն Բեգլարյանը հիանալի անձնավորություն և շատ լավ դարպասապահ է: Շատ հաճելի է նրա հետ աշխատել և շփվել խաղադաշտում և խաղադաշտից դուրս:

Հայաստանի առաջնությունն ինձ դուր է գալիս: Այստեղ բավականին մարտունակ թիմեր են հանդես գալիս, որոնք պայքարում են մինչև վերջ: «Ալաշկերտում» ինձ հիանալի եմ զգում, թիմում ինձ շատ լավ են ընդունել: Մեր նպատակը չեմպիոնությունն է»,- 28-ամյա դարպասապահի խոսքերն է մեջբերում «Ալաշկերտի» պաշտոնական կայքը։


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000