Որոնել
Արխիվ
12.03.2018  21:06

Շախմատ. Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց Կրամնիկին

Բեռլինում շարունակվող շախմատի հավակնորդների մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց Վլադիմիր Կրամնիկին:

Պարտիայի սկզբնամասում ռուս գրոսմայստերը ուժեղ նորույթ կիրառեց և գրոհ ձեռնարկեց Արոնյանի թագավորական թևում: 27-րդ քայլում Արոնյանը մատային սպառնալիքի տակ անձնատուր եղավ: Այս տուրում Դին Լիժենն ու Ուեսլի Սոն ոչ-ոքի խաղացին, մյուս երկու պարտիաները ընթացքի մեջ են:

Երեք պարտիայից հետո Արոնյանն ունի մեկ միավոր: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ չորեքշաբթի օրը Արոնյանը սևերով կխաղա Սերգեյ Կարյակինի դեմ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000