Որոնել
Արխիվ
12.03.2018  17:06

Ֆրանկ դե Բուր. «Շատ եմ ցավում, որ Ռեշֆորդի մարզիչը Մոուրինյոն է»

«Կրիստալ Փելեսի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը բարձր է գնահատել ՄՅՈւ-ի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի խաղը։

«Ցավալի է, որ Ռեշֆորդը խաղում է հենց Մոուրինյոյի գլխավորությամբ։ Նա երիտասարդ խաղացող է և պետք է շատ խաղաժամանակ ստանա։ Կարող է նաև երբեմն սխալներ թույլ տալ, բայց նրա տաղանդը շատ մեծ է։

Մոուրինյոյին հետաքրքրում է միայն արդյունքը և երիտասարդ ֆուտբոլիստներին բացվելու հնարավորություն չի տալիս։ Երբ Ռեշֆորդը մեկ-երկու անհաջող հանդիպում է անցկացնում՝ երկար ժամանակով հայտնվում է պահեստայինների նստարանին։ Նա պետք է խաղա, որպեսզի ռեալիզացնի իրեն։ Չէ՞ որ անգլիացին դեռ շատ երիտասարդ է։ Այդպիսի խաղացողին ցանկալի է տեսնել բոլոր հանդիպումներում»,- ասել է դե Բուրը BT Sport-ի եթերում։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000