Որոնել
Արխիվ
12.03.2018  16:37

Օբամեյանգ. «Երջանիկ եմ հանդես գալ Վենգերի գլխավորությամբ, ես «Արսենալ» եմ տեղափոխվել հենց նրա շնորհիվ»

Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեռ Էմերիկ Օբամեյանգը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Ուոթֆորդի» նկատմամբ տարած 3-0 հաշվով հաղթանակի, նաև իր և թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հարաբերությունների մասին։

«Իհարկե, ես երջանիկ եմ։ Չէ՞ որ այստեղ եմ հայտնվել Վենգերի շնորհիվ։ Նա հետաքրքրություն էր ցուցաբերում իմ նկատմամբ։ Դա է պատճառը, որ ուրախ եմ խաղալ նրա գլխավորությամբ։

Սա մեծ հաղթանակ է։ Մենք լավ խաղացինք և վաստակեցինք 3 միավոր։ կարծում եմ՝ երկրպագուները նույնպես գոհ էին այն ամենից, ինչ տեսան խաղադաշտում։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Գնալով հարմարվում եմ «Արսենալի» խաղին, բայց սկզբում շատ դժվար էր։ Հունվարին ես չէի կարողանում գտնել ռիթմը, բայց հիմա ամեն ինչ կարգավորվում է։ Ցավալի է, որ չեմ կարողանում հանդես գալ Եվրոպա լիգայում զարմանալի կանոնների պատճառով, բայց այդպիսին է կյանքը»,- գաբոնցի հարձակվողի խոսքերն է մեջբերում Mirror-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000