Որոնել
Արխիվ
12.03.2018  14:48

Ըմբշամարտ. Լևոն Ջուլֆալակյան. «Ոչ բոլոր քաշային կարգերը ներկայացնող ըմբիշներն են մեկնելու Եվրոպայի առաջնության»

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մարտի 5-14-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում՝ Օլիմպավանում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը ArmFootball.com-ի թղթակցի հետ զրույցում խոսեց հավաքի և հետագա անելիքների մասին․

«Օրվա մեջ 2 մարզում ենք անցկացնում՝ հատուկ ֆիզպատրաստվածություն և գորգի մարզումներ՝ տեխնիկատակտիկական տարբեր առաջադրանքներով։ Սա այն փուլն է, երբ պետք երկար աշխատանք տարվի։ Հավաքը ավարտվում է մարտի 14-ին, մեկ շաբաթ հետո հավաքականը կմեկնի Բելառուս՝ Ստայկիի օլիմպիական մարզաբազայում երկշաբաթյա (մարտի 21-ից-ապրիլի 5-ը) հավաք անցկացնելու, այնտեղ մեզ հետ միասին կլինեն ևս մի քանի հավաքականներ։

Ապրիլի 15 –ին կսկսենք վերջին ուսումնամարզկան հավաքը նորից այստեղ՝ Օլիմպավանաում և հավաքականը կմեկնի Կասպիսկ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Ոչ բոլոր քաշային կարգերը ներկայացնող ըմբիշներն են մեկնելու Եվրոպայի առաջնության, ես դեռ չեմ հայտարարել կազմը և չեմ ուզում նախապես ինչ-որ բան ասել, որ ոչ ոք չմտածի, թե ինքը հաստատ գնում է կամ չի գնում. այդպես ավելի ճիշտ է,- եզարփակեց խոսքը Լևոն Ջուլֆալակյանը։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ:

 

Հասմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000