Որոնել
Արխիվ
12.03.2018  10:12

Ալեքսանդր Կարապետյանը խփել է իր 16-րդ գոլը

Լյուքսեմբուրգի առաջնության 16-րդ տուրում «Պրոգրեսը» մրցեց «Էշի» դեմ և հաղթեց 3-1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում 28-րդ րոպեին գոլ հեղինակեց հայ հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Ավելացնենք, որ 30-ամյա հարձակվողը 16 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Այս հանդիպումից հետո «Պրոգրեսը» վաստակեց 37 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի տանը՝ «Ունա Շտրասենի» հետ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000