Որոնել
Արխիվ
11.03.2018  22:17

Հենրիխ Մխիթարյանը՝ «Ուոթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Ուոթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0):

- Շատ դժվար էր երկու պարտություններից հետո, բայց մենք կարողացանք մեր մեջ ուժ գտնել խաղալ սեփական հարկի տակ ու ցույց տալ, որ երեք անընդմեջ պարռությունները պատահականություն էին: «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը վստահություն հաղորդեց մեզ:

- Ինչքանո՞վ է կարևոր Պետեր Չեխի հետ մղած 11 մետրանոցը 2-0 հաշվի ժամանակ: Հնարավո՞ր է խաղի ընթացքը փոխվեր:

- Իհարկե, կարող էր: Շնորհակալ ենք Պետերին հետ մղած 11 մետրանոցի համար, իհարկե, այն շատ կարևոր էր: Միգուցե, մրցակիցը նաև երկրորդը խփեր: Բայց այդ դրվագից հետո մենք ավելի վստահ էինք, ու ես խփեցի երրորդ գոլը:

- Դուք և օբամեյանգը լավ էիք համագործակցում: Հաճու՞յք եք ստանում՝ նրա հետ խաղալով:

- Միշտ էլ հաճելի է նրա հետ խաղալ, յուրահատուկ է: Շնորհակալ եմ նրան այս փոխանցման համար, ինքն է կարող էր խփել: Մենք պետք է շարունակենք նույն կերպ ու ավելի շատ գոլեր խփենք:

- Միլանում ունեցած լավ ելույթից հետո այսօր դատարկ նստատեղեր կային տրիբունաներում: Ի՞նչ կասեք երկրպագուներին:

- Մենք միշտ էլ երկրպագուների համար ենք խաղում, կապ չունի, գալիս են մարզադաշտ, թե ոչ: Մենք միշտ խաղում ենք նրանց համար, ովքեր գալիս ու իսկապես աջակցում են մեզ: Նրանք ովքեր գալիս ու աջակցում են մեզ իսկական երկրպագուներն են, իսկ նրանց, ովքեր մարզադաշտ են գալիս միայն այն ժամանակ երբ հաղթում ենք... ոչինչ չունենք ասելու:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000