Որոնել
Արխիվ
11.03.2018  19:48

Անգլիա. Պրեմիեր լիգա. «Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Ուոտֆորդին», Մխիթարյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում ընդունեց «Ուոտֆորդին» և հաղթեց 3-0 հաշվով։

Առաջին խաղակեսի 8-րդ րոպեին Շկոդրան Մուստաֆին գլխի հարվածով բացեց հաշիվը և թիմերը գնացին ընդմիջման 1-0 հաշվի պայմաններում։ Երկրորդ խաղակեսում հանդիպման 59-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հիանալի փոխանցումից հետո 59-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը։ Խաղի 77-րդ րոպեին Օբամեյանգի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ ով հեղինակեց իր երկրորդ գոլը «Զինագործների» կազմում և 6-րդ գոլային փոխանցումը։ Մեր ֆուտբոլիստը փոխարինվեց հանդիպման 78-րդ րոպեին։

Հանդիպումն ավարտվեց «Արսենալի» խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակով։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 48 միավոր և շարունակում է ընթանալ 6-րդ հորիզոնականում, իսկ «Ուոտֆորդը» 36 միավորով 10-րդն է։

 

Անգլիայի Պրեմիեր լիգա՝ 30-րդ տուր․

 «Արսենալ» - «Ուոտֆորդ»՝ 3-0

Գոլերը՝ Մուստաֆի՝ 8, Օբամեյանգ՝ 59, Մխիթարյան՝ 77

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000