Որոնել
Արխիվ
11.03.2018  17:02

Հայաստանի Առաջնություն. 18-րդ տուր. «Ալաշկերտն» ու «Բանանցը» չորոշեցին հաղթողին

Հայաստանի բարձրագույն խմբի 18-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Բանանցին»։ 

Խաղը գոլառատ ստացվեց։ Առաջին խաղակեսի 21-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով հաշիվը բացեց հյուրերի ֆուտբոլիստ Վահագն Այվազյանը։ 28-րդ րոպեին «Բանանցը» կարողացավ նաև երկրորդ գնդակն ուղարկել առաջատարի դարպասը Արամ Բարեղամյանի օգնությամբ։ Նշենք, որ Բարեղամյանը գրավեց իր նախկին թիմի դարպասը։ Նույն խաղակեսի 36-րդ րոպեին կարողացավ հաշվի տարբերությունը կրճատել Միհրան Մանասյանը։ Ընդամենը 3 րոպե անց դաշտի տերերի կազմում գեղեցիկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Սիմոնյանը։

Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» վաստակեց 34 միավոր և շարունակում է վստահորեն ընթանալ առաջին տեղով։ «Բանանցը» 26 միավորով երրորդն է։

Բարձրագույն խումբ՝ 18-րդ տուր․

«Ալաշկերտ» - «Բանանց»՝ 2-2

Գոլերը՝ Այվազյան՝ 21, Բարեղամյան՝28, Մանասյան՝36, Սիմոնյան՝ 39

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000