Որոնել
Արխիվ
11.03.2018  16:09

Հայաստանի առաջնություն. 18-րդ տուր. «Փյունիկն» ու «Արարատը» գոլառատ պայքարում չորոշեցին հաղթողին

Հայաստանի Բարձրագույն խմբի 18-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ մրցեց «Արարատի» հետ և կարողացավ հաղթել 3-2 հաշվով։

Առաջին խաղակեսի 17-րդ րոպեին հյուրերի կազմում գեղեցիկ հարվածով հաշիվը բացեց Դրիսա Դիարասուբան։ Վերջինս նաև իր հաշվին գոլային փոխանցում գրանցեց՝ դարպասապահի դիմաց դուրս բերելով Ռոբերտ Հակոբյանին, ով հանդիպման 24-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ Երկրորդ խաղակեսում 52-րդ րոպեին Գևորգ Օհանյանը պաշտպանների կոպիտ սխալի արդյունքում կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ 57-րդ րոպեին վիճելի դրվագ գրանցվեց։ Դիարասուբան խփեց իր երկրորդ գնդակը մրցավարի սուլիչից հետո, բայց գոլը հաշվվեց։ «Արարատին» նախ հաջողվեց անկյունայինից հետո Օրբելի Համբարձումյանի օգնությամբ 77-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը, իսկ հետո հյուրերը հավասարեցրին հաշիվը։ Անդրանիկ Քոչարյանը 90-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ՝ «Արարատի» համար փրկելով մեկ միավոր։ Խաղն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։

Այս հանդիպումից հետո «Փյունիկը» վաստակեց 23 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Արարատը» 15 միավորով վերջին՝ 6-րդ հորիզոնականում է։

Բարձրագույն խումբ՝ 18-րդ տուր․

«Փյունիկ» - «Արարատ»՝ 3-3

Գոլերը՝ Դիարասաբուա՝17, 57, Հակոբյան՝ 24, Օհանյան՝ 52, Համբարձումյան՝ 77, Քոչարյան՝ 90

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000