Որոնել
Արխիվ
09.03.2018  17:17

Հենրիխ Մխիթարյան. «Առաջին գոլս պետք է լինի միայն սկիզբը»

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Միլանի» դեմ առաջին խաղը (0-2)։

«Մենք առաջին խաղակեսում շատ լավ խաղացինք։ Երկրորդ խաղակեսում շատ հավաքված էինք և դա փոքր-ինչ խանգարում էր մեզ ցուցադրել այն խաղը, որին ընդունակ ենք։ Ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք և պատասխան խաղից առաջ ունենք 2 գնդակի առավելություն։

Շատ կարևոր է, որ գոլ բաց չթողեցինք և փոխարենը 2 գնդակ հեղինակեցինք հյուրընկալվելիս։ Հիմա պետք է պատրաստվենք «Ուոտֆորդի», այնուհետև` կրկին «Միլանի» դեմ խաղերին։ Գիտենք, որ պատասխան հանդիպումը հեշտ չի լինելու, բայց ներդրել ենք մեր ամբողջ ուժերը, որպեսզի անցնենք հաջորդ փուլ։

Սան Սիրոյում խաղալիս միշտ յուրահատուկ զգացումներ ես ապրում։ Մթնոլորտը հինանալի էր և յուրաքանչյուր ֆուտբոլիստի հաճելի է խաղալ այդ ստադիոնում։ Շնորհակալ ենք երկրպագուներին, ովքեր եկել էին ստադիոն ու աջակցում էին մեզ։

Շատ ուրախ եմ, որ առաջին գոլը խփեցի «Արսենալի» կազմում, բայց հիմա ես պետք է շարունակեմ նույն ոգով ու նոր գոլեր հեղինակեմ»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում arsaman.ru-ն։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000