Որոնել
Արխիվ
09.03.2018  00:08

Եվրոպա լիգա. 1/8 եզրափակիչ. «Արսենալը» հաղթեց «Միլանին», Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (VIDEO)

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում իտալական «Միլանը» սեփական դաշտում ընդունեց Լոնդոնի «Արսենալին»։

Հանդիպման առաջին խաղակեսի 15-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերազանց հարվածով կարողացավ բացել հաշիվը՝ իր առաջին գոլը խփելով «զինագրծների» կազմում։ Առաջին խաղակեսի վերջնամասում Մեսութ Օզիլի ֆանտաստիկ փոխանցումից հետո Աարոն Ռեմսին կարողացավ կրկնապատկել իր թիմի առավելությւնը։ Չնայած «Միլանի» մեծ ջանքերին՝ երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին։

Հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով և Վենգերի սաները պատասխան խաղից առաջ լուրջ առավելություն ստացան։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Մարտի 16-ին՝ Լոնդոնում։

Եվրոպա լիգա՝ 1/8 եզրափակիչ

«Միլան» - «Արսենալ»՝ 0-2

Գոլերը՝ Մխիթարյան՝ 15, Ռեմսի՝ 45+4

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511