Որոնել
Արխիվ
08.03.2018  11:12

«Պրոգրեսը» հաղթեց, Կարապետյանը՝ հեթ-տրիկի և գոլային փոխանցման հեղինակ

Լյուքսեմբուրգի առաջնության 15-րդ տուրում «Պրոգրեսը» մրցեց «Ֆլարուի» հետ և հաղթեց 4-2 հաշվով։

Հայազգի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը, դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ 17, 77 և 88-րդ րոպեներին գրավելով մրցակցի դարպասը։ Կարապետյանը նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Նշենք, որ 30-ամյա հարձակվողը 13 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Նիդերկորնյան ակումբն այս հանդիպումից հետո վաստակեց 34 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի մարտի 11-ին՝ տանը «Էշի» դեմ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000