Որոնել
Արխիվ
08.03.2018  10:30

Պաշտոնական. Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Արսենալի» փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է «զինագործների» պաշտոնական կայքը։

Ահա, թե ինչ է գրել կայքը մեր հավաքականի ավագի մասին․

«Մխիթարյանը փայլուն մեկնարկեց՝ ստեղծելով 3 գոլ «Էվերթոնի» դարպասը։ Նա նաև կատարեց ևս 2 գոլային փոխանցում և օգնեց հաղթանակ տանել «Էսթերսունդի» դեմ պայքարում։ Փաստացի փետրվարին Հենրիխն ամեն 65,8-րդ րոպեին կատարել է գոլային փոխանցում»։

Նշենք, որ Մխիթարյանը քվեարկության արդյունքում ձայների մեծ պաշարով առաջ է անցել Նաչո Մոնրեալից և Աարոն Ռեմսիից, ովքեր զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000