Որոնել
Արխիվ
07.03.2018  12:21

Արտյոմ Խաչատուրով. «Հիմա ես շատ հեռու եմ Հայաստանի հավաքականի մակարդակից»

Վանաձորի «Լոռիի» նորեկ Արտյոմ Խաչատուրովը Ֆուտբոլ Պլյուսին տված հարցազրույցում խոսել է Հայատանի հավաքականից նորից հրավեր ստանալու իր հեռանկարի մասին։

«Հիմա ես շատ հեռու եմ հավաքականի մակարդակից։ Ես հանդես եմ գալիս Հայաստանի Առաջին լիգայում և դեռ դժվար է այդ մասին խոսելը։ Ես շարունակում եմ քրտնաջան աշխատել և ներդնել ողջ ուժերս։ Եթե որոշ ժամանակ անց արժանի լինեմ հավաքականում խաղալու, ապա վստահ եմ, որ ինձ կհրավիրեն, բայց տվյալ պահին ես շատ հեռու եմ դրանից։

Իհարկե, նպատակ ունեմ վերադառնալ հավաքական։  Զուր չէ, որ ժամանակին ընտրել եմ Հայաստանի ազգային հավաքականում խաղալու տարբերակը։ Հայաստանն իմ հայրենիքն է և այն մտքին եմ, որ ցանկացած ֆուտբոլիստ երազում է խաղալ իր ազգային հավաքականում»,- ասել է Խաչատուրովը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000