Որոնել
Արխիվ
23.02.2018  18:21

Պաշտոնական. «Շիրակի» նախկին ֆուտբոլիստը համալրեց «Բանանցը»

Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 28-ամյա գանացի պաշտպան Էդուարդ Կպոդոյի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Փորձառու պաշտպանը 2012/13 և 2013/14 մրցաշրջաններում հանդես է եկել ռուսական «Շիննիկ» և «Խիմկի» ակումբներում: 2014 թվականից խաղում է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով «Ուլիսի», «Գանձասարի» և «Շիրակի» կազմում:

2017/18 մրցաշրջանում նա «Շիրակի» կազմում դարձել է Հայաստանի Սուպերգավաթի հաղթող: 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բանանցին» ինձ լավ ընդունելու համար: Այստեղ ես լավ վերաբերմունքի եմ արժանացել ինչպես ակումբի տնօրենի և մարզչի, այնպես էլ «Բանանցի» ողջ ընտանիքի կողմից: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ թիմին, իսկ թիմն էլ այստեղ է, որպեսզի օգնի ինձ: Այնպես որ, պետք է առավելագույն ուժերս ներդնեմ, որպեսզի օգնեմ թիմին դառնալ Հայաստանի չեմպիոն: Թիմը նաև Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ փուլում է և ցանկանում եմ օգնել, որպեսզի թիմը նվաճի նաև այս տիտղոսը և իմ անունը գրվի «Բանանցի» պատմության մեջ»,- նշել է «Բանանցի» նորեկը: 

«Էդուարդ Կպոդոն փորձառու ֆուտբոլիստ է, որը նորեկ չէ Հայաստանի առաջնությունում: Նա խաղացել է նաև Ռուսատանի առաջնությունում և իր փորձով լավ օգուտ կտա մեր թիմին»,- ասել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000