Որոնել
Արխիվ
23.02.2018  13:35

Պիրես. «Արսենալը» կորցրեց Սանչեսին, բայց փոխարենը ձեռք բերեց հիանալի ֆուտբոլիստի

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ռոբեր Պիրեսը անհանգստացած չէ Սանչեսի հեռանալու համար։

«Այդպիսին է ֆուտբոլը, այստեղ ամեն ինչ հնարավոր է։ Իհարկե, «Արսենալը» կորցրեց լավ ֆուտբոլիստի, բայց փոխարենը ստացավ ևս մեկ հիանալի խաղացող։ Ինձ համար այդ առումով ոչինչ չփոխվեց։ Թիմը բաղկացած չէ մեկ ֆուտբոլիստից։ Հիմա մենք պետք է նայենք առաջ։ Մենք կորցրինք Սանչեսին, բայց պիտի հույս դնենք Մխիթարյան-Օբամեյանգ զույգի վրա։ կարծում եմ՝ նրանք կկարողանան համագործակցել այնպես, ինչպես դա անում էին «Բորուսիայում»,- Պիրեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ Սանչեսը ձմերային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց ՄՅՈւ, իսկ «Արսենալը» փոխարենը ստացավ Մխիթարյանին։ Ավելի ուշ լոնդոնյան ակումբը Դորտմունդի «Բորուսիայից» գնեց նաև Մխիթարյանի նախկին թիմակից, գաբոնցի Պեռ Էմերիկ Օբամեյանգին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000