Որոնել
Արխիվ
23.02.2018  02:48

Եվրոպայի լիգա. «Միլանը», «Բորուսսիան», «Ատլետիկը» և «Մարսելը» դուրս եկան 1/8 եզրափակիչ

Տեղի ունեցան Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի պատասխան վերջին հանդիպումները:

«Միլանը» սեփական հարկի տակ ևս առավելության հասավ բուլղարական «Լուդոգորեցի» նկատմամբ՝ շնորհիվ Ֆաբիո Բորինիի խփած գոլի, և դուրս եկավ հաջորդ փուլ:

1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին նաև Բիլբաոյի «Ատլետիկն» ու ֆրանսիական «Մարսելը», որոնք պատասխան խաղերում պարտություններ կրեցին, բայց առաջին խաղերում տարած հաղթանակների շնորհիվ շարունակում են պայքարը: 

«Ատալանտա» - «Բորուսսիա Դորտմունդ» խաղում երկար ժամանակ պահպանում էին իրենց ձեռնտու 1-0 հաշիվը, սակայն 83-րդ րոպեին Մարսել Շմելցերը կարողացավ հավասարեցնել հաշիվը, ինչի շնորհիվ գերմանական ակումբն անցավ հաջորդ փուլ: Ավստրիական «Զալցբուրգը» պատասխան խաղում 2-1 հաշվով հաղթեց ու պայքարից դուրս թողեց իսպանական «Ռեալ Սոսյեդադին»:

Եվրոպայի լիգա. 1/16. պատասխան հանդիպումներ.

«Միլան» - «Լուդոգորեց» 1-0

գոլը՝ Բորինի 21

առաջին հանդիպումը՝ 3-0

«Ատալանտա» - «Բորուսսիա Դ» 1-1

գոլերը՝ Տոլոյ 11 - Շմելցեր 83

առաջին հանդիպումը՝ 2-3

«Ատլետիկ Բ» - «Սպարտակ» 1-2

գոլերը՝ Էչետիա 57 - Լ. Ադրիանո 44, Մելգարեխո 85

առաջին հանդիպումը՝ 3-1

«Բրագա» - «Մարսել» 1-0

գոլը՝ Հորտա 31

առաջին հանդիպումը՝ 0-3

«Զալցբուրգ» - «Ռեալ Սոսյեդադ» 2-1

գոլերը՝ Դաբուր 10, Վ. Բերիշա 74 (11մ) - Ռ. Նավաս 28

առաջին հանդիպումը՝ 2-2

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511