Որոնել
Արխիվ
23.02.2018  00:28

Եվրոպա Լիգա. 1/16 եզրափակիչ. «Լիոնը» և «Ատլետիկոն» հաղթեցին, այլ արդյունքներ

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում կայացան հերթական հանդիպումները։

Ձեզ ենք ներկայացնում թիմերի միջև երկրորդ խաղային օրվա հանդիպումների արդյունքները։

Իսպանական «Վիլյառեալը» սեփական դաշտում ընդունեց ֆրանսիական «Լիոնին» և պատրվեց 0-1 հաշվով։ Նախ տանտերերի կազմում հանդիպման 78-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց դաշտից Կոստան, որից հետո «Լիոնն» օգտվեց դրանից և Տրաորեն  կարողացավ խաղի 86-րդ րոպեին գոլ խփել, կորզել հաղթանակ ու անցնել հաջորդ փուլ։

Մադրիդի «Ատլետիկոն» նույնպես նվազագույն առավելության հասավ սեփական դաշտում «Կոպենհագենի» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը խաղի 7-րդ րոպեին խփեց Գամեիրոն և մադրիդյան ակումբն անցավ հաջորդ փուլ։

Մնացած հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները․

«Լոկոմոտիվ» - «Նիցա» 1-0, հաջորդ փուլ անցավ «Լոկոմոտիվը»

Գոլը՝ Դենիսով 30 ․

«Վիկտորիա Պլզեն» - «Պարտիզան» 2-0,  հաջորդ փուլ անցավ «Պլզենը»

գոլերը՝ Կրամենչիկ 67, Սեմակ 94

«Դինամո Կիև» - ԱԷԿ 0-0,  հաջորդ փուլ անցավ «Դինամոն»

«Զենիթ» - «Սելտիկ» 3-0,  հաջորդ փուլ անցավ «Զենիթը»

Գոլերը՝ Իվանովիչ 8, Կույաև 27, Կոկորին 61

«Լացիո» - «Ստյաուա» 5-1,  հաջորդ փուլ անցավ «Լացիոն»

Գոլերը՝ Իմմոբիլե 7, 43, 71, Բաստոս 35, Անդերսոն 51 

«Լեյպցիգ» - «Նապոլի» 0-2,  հաջորդ փուլ անցավ «Լեյպցիգը»

Գոլերը՝ Զելինսկի 33, Ինսինյե 86

«Սպորտինգ» - «Աստանա» 3-3,  հաջորդ փուլ անցավ «Սպորտինգը»

Գոլերը՝ Դոստ 3, Տոմասով 37, Ֆորնանդեշ 53, 63, Տվումասի 80, Շոմկո 94

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511