Որոնել
Արխիվ
22.02.2018  22:09

«Գանձասար-Կապանն» ու «Ուրալը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին

Կիպրոսյան հավաքի ընթացքում իր վերջին հանդիպումն անցկացրեց «Գանձասար-Կապանը»։ Մրցակիցը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Եկատերինբուրգի «ՈՒրալն» էր։

Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0-0, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Առաջին կեսում հիմնականում հավասար պայքար ծավալվեց խաղադաշտում։ Կապանյան թիմը հաշիվը բացելուն շատ մոտ էր, բայց 31-րդ րոպեին Արա Խաչատրյանը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը։

Երկրորդ կեսում առավելությունը բացահայտ կապանյան թիմի կողմն էր։ «Գանձասարի» ֆուտբոլիստները գոլ խփելու մի շարք հնարավորություններ ունեցան, բայց դարպասը գրավել այդպես էլ չհաջողվեց։

Ինչպես հայտնի է՝ «ՈՒրալի» կազմում են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Վարազդատ Հարոյանն ու Էդգար Մանուչարյանը։ Վերջինս չմասնակցեց հանդիպմանը, իսկ Հարոյանը խաղաց 90 րոպե, իսկ երկրորդ կեսում էլ կատարում էր «ՈՒրալի» ավագի պարտականությունները։

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511