Որոնել
Արխիվ
22.02.2018  20:44

Ռունի. Հեշտ կլիներ տեղափոխվել Չինաստան և ստանալ մեծ գումարներ, բայց դա ինձ համար չէ

«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին պատմել է, թե ինչու է 2017 թվականի ամռանը որոշել տեղափոխվել լիվերպուլյան ակումբ․

«Նախորդ ամռանը, երբ հեռացա «Մանչեսթեր Յունայթեդից», շատ հեշտ կարող էի տեղափոխվել Չինաստան կամ որևէ այլ երկիր, ստանալ մեծ գումարներ և մի քանի մրցաշրջան հետո այնտեղ ավարտել կարիերաս, բայց դա ինձ համար չէ։

Ինձ պետք են մարտահրավերներ, ճնշում։ Եթե ընտրեի կարիերաս շարունակելու այլ տարբերակ՝ ֆուտբոլ խաղալու ցանկությունս կկորեր»,- Ռունիի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Անգլիացին այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, դարձել 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000