Որոնել
Արխիվ
22.02.2018  18:48

Պաշտոնական. «Ամկարի» ֆուտբոլիստը համալրեց «Ալաշկերտը»

«Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Պերմի «Ամկարի» աջ վինգեր Ռուստամ Վազիտդինովի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը 15 հանդիպում է անցկացրել «Ամկարի» երկրորդ թիմի կազմում, որի ավագն է հանդիսանում:

Վերջին շրջանում Վազիտդինովը մշտապես մասնակցում էր «Ամկարի» առաջին թիմի մարզումներին: Երիտասարդ եզրային խաղացողը մասնակցեց նաև հունվարին Բելեկում կայացած` ռուսական թիմի առաջին ուսումնամարզական հավաքին:

Ռուս ֆուտբոլիստն արդեն միացել է «Ալաշկերտին» և մասնակցեց այսօր կայացած` ռուսական «Օլիմպիեց» թիմի հետ ստուգողական հանդիպմանը:

ArmFootball.com


Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511