Որոնել
Արխիվ
22.02.2018  18:41

Դավիդ Յուրչենկոն դեմ չէ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է աշխատանքները ռուսական «Տոսնո» թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի՝ Հայաստան ազգային հավաքական հրավիրելու ուղղությամբ, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը օրեր առաջ հանդիպել է Յուրչենկոյի հետ և կրկին անգամ ներկայացրել ֆեդերացիայի շահագրգռությունը՝ տեսնել ֆուտբոլիստին մեր հավաքականում: Դավիդ Յուրչենկոն հավաստիացրել է, որ շատ է ցանկանում հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում, սակայն դեռևս կան իր գործող պայմանագրի ավարտվելու, ինչպես նաև իրավական բնույթի այլ անորոշություններ, հետևաբար կպահանջվի որոշակի ժամանակ և հետագա քննարկումներ՝ իրեն ներկայացնող մասնագետների հետ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կշարունկի աշխատանքները եւ հույս ունի հարթել Յուրչենկոյի հետ կապված բոլոր խնդիրները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000