Որոնել
Արխիվ
22.02.2018  18:23

Կարվախալ. «Պատրաստ ենք Զիդանի հետ գնալ նույնիսկ գիտակցված մահվան»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և ակումբի ելույթների մասին․

«Հիմա մենք շատ խիտ գրաֆիկ ունենք և պետք է տրամադրվենք յուրանքնչյուր խաղին։ Բոլորս լիովին վստահում ենք մարզչին և հաշվի ենք նստում նրա կատարած ցանկացած որոշման հետ։ Պատրաստ ենք Զիդանի հետ գնալ նույնիսկ գիտակցված մահվան։

Պետք է պայքարենք մինչև վերջ և փորձենք հնարավորինս կրճատել միավորների տարբերությունը։ Վստահ ենք մեր ուժերին և չենք հանձնվի»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նշենք, որ այժմ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում մադրիդյան ակումբը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը՝ զիջելով «Բարսելոնային» և «Ատլետիկոյին»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000