Որոնել
Արխիվ
22.02.2018  17:20

Գործակալ. «Հունվարին Իկարդիի ծառայություններով 2 գրանդ ակումբներ էին հետաքրքրված»

Վանդա Նարան, ով «Ինտերի» հարձակվող Իկարդիի գործակալն ու կինն է, խոսել է այն մասին, որ հունվարին արգենտինացու ծառայություններվ հետաքրքրվել են 2 գրանդ ակումբներ։

«Իկարդիի վերաբերյալ բոլոր բանակցություններն ընթանում են իմ միջոցով։ Հիմա ես «Ինտերի» սպորտային տնօրենի հետ քննարկում եմ պայմանագիրը երկարաձգելու գործընթացը։ Վերջին տրանֆերային պատուհանի ընթացքում նրանով հետաքրքրված էին 2 թոփ ակումբներ, բայց բանակցություններն արդյունք չտվեցին։ Ես պատասխանատու եմ նրա ապագայի համար»,- Նարայի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։

Նշենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Իկարդիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն։ 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000