Որոնել
Արխիվ
22.02.2018  14:15

Մոուրինյո. Բժիշկները սխալվել էին՝ ասելով, որ Էրերան լիովին պատրաստ է դաշտ դուրս գալուն

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իր թիմի կիսապաշտպան Անդեր Էրերայի մասին, ով մասնակցեց ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Սևիլիայի» դեմ խաղին և վնասվածք ստացավ։

«Էրերան ուներ փոքր վնասվածք, որը նրան թույլ չտվեց խաղալ վերջին մի քանի խաղերում։ Բժշկական անձնակազմն ինձ ասաց, որ նա ամբողջովին պատրաստ է։ Դա նման չէր պատրաստ լինելուն»,- Պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ «Յունայթեդն» ու «Սևիլիան» այդ խաղում չկարողացան գրավել միմյանց դարպասները։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000