Որոնել
Արխիվ
22.02.2018  13:15

Կոնդոգբիա. «Ինտերում» քաոս է տիրում

Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Ժեֆրի Կոնդոգբիան, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս իսպանական «Վալենսիայում», խոսել է  իտալական ակումբում տիրող իրավիճակի մասին։

«Կարծում եմ, «Ինտերի» գլխավոր խնդիրը բալանսի բացակայությունն է։ Այնտեղ քաոս է տիրում։ 2 տարվա ընթացքում ես հասցրեցի այնտեղ աշխատել 4-5 մարզիչների հետ։ Ֆուտբոլիստներին դժվար է հարմարվել այդպիսի պայմաններին։ Պետք է շարունակել որոշ ժամանակ աշխատել նույն մարզչի հետ, եթե նույնիսկ արդյունքներն այնքան էլ գոհացնող չեն»,- Կոնդոգբիայի խոսքերն է մեջբերում  Football Italia-ն։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 20 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000