Որոնել
Արխիվ
22.02.2018  02:23

«Փյունիկը» հաղթել է «Ռոտորին», Դրիսա Դիարասուբան՝ գոլի հեղինակ

Երևանի «Փյունիկը» Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում 2-0 հաշվով պարտության է մատնել Վոլգոգրադի «Ռոտորին»:

Հաշիվը բացել է Դրիսա Դիարասուբան, ով փորձաշրջան է անցնում «Փյունիկում», հաղորդում է «Ֆուտբոլ+»-ը: Երկրորդ գոլը խփել է Էրիկ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Դիարասուբան ժամանակին խաղացել է Հայաստանի առաջնությունում՝ հանդես գալով Գյումրիի «Շիրակում»:

Նշենք նաև, որ «Ֆուտբոլ+»-ի տեղեկություններով այս հանդիպմանը մասնակցած մյուս փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը գվինեացի Բակար Բալդեն է, ով նախկինում հանդես է եկել Պորտուգալիան ներկայացնող «Պասուշ Ֆերեյրայում», «Տոնդելայում», «Արուկայում», «Բեյրա Մարում» և «Վիտորիա Գիմարաեշում», սերբական «Բորաց Չաչակում», իսկ վերջին թիմը եղել է վրացական «Սամտրեդիան»:

 

լուսանկարը՝ «Ֆուտբոլ+»-ի

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000