Որոնել
Արխիվ
16.02.2018  11:45

Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը զբաղեցրեց 84-րդ տեղը

Կորեական Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր մարզիկներն իրենց ուժերը փորձեցին դահուկավազքի 15 կմ ազատ ոճով մրցաձևում:

Հայաստանը ներկայացնող 18-ամյա Միքայել Միքյաելյանը ցույց տվեց 39 րոպե 1.4 վայրկյան արդյունք և 119 մասնակիցների մեջ զբաղեցրեց 82-րդ տեղը: 

Չեմպիոն դարձավ Շվեյցարիան ներկայացնող Դարիո Կոլոնյան՝ 33 րոպե 43.9 վայրկյան արդյունքով: Նորվեգ Սիմոն Կրյուգերը երկրորդն էր (առաջատարից հետ մնաց 18.3 վայրկյանով), ռուսաստանցի Դենիս Սպիցովը՝ երրորդը (առաջատարից հետ մնաց 23 վայրկյանով):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000