Որոնել
Արխիվ
15.02.2018  15:07

Փհենչհան 2018. Հայ լեռնադահուկորդի մարզական գույքի հարցը լուծվել է

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքի ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդիրը լուծվել է:

Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը

«Մեկ զույգ դահուկ և կոշիկ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից:

Հատուկ շնորհակալություն եղբորս Մոսկվայից տեղափոխումն ապահովելու համար, ինչպես նաև Fischer and Fischer Russia ընկերությանն աջակցության համար»,- գրել է Գագիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ Աշոտ կարապետյանը կմեկնարկի փետրվարի 18-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց արդյոք Ջևան Չելոյանցը՝ թիմին դուրս հանելով դաշտից կիսաեզրափակիչ խաղից առաջ
Այո
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000