Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթանակ տարավ ՊՍԺ-ի նկատմամբ:
Հանդիպման 33-րդ րոպեին ՊՍԺ-ն բացել է հաշիվը. գոլի հեղինակ է դարձել Ադրիեն Ռաբյոն:
Առաջին խաղակեսի վերջին րոպեին 11 մետրանոց նշանակվեց ՊՍԺ-ի դարպասին և Կրիշտիանու Ռոնալդուն չվրիպեց։
Խաղի ավարտից 7 րոպե առաջ «Ռեալը» նաև առաջ անցավ հաշվի մեջ և նորից աչքի ընկավ Ռոնալդուն:
Մարսելոն 3-րդ գնդակն ուղարկեց փարիզցիների դարպասը՝ վերջակետ դնելով խաղին:
Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 6-ին՝ Փարիզում։
«Ռեալ» - ՊՍԺ՝ 3-1
Գոլերը՝ Ռաբյո - 33, Ռոնալդու - 44, 83, Մարսելո - 86
ArmFootball.com
ամիս
շաբաթ
օր