Որոնել
Արխիվ
14.02.2018  16:19

«Գանձասարը» հաղթեց լեհական «Ռուխին» (VIDEO)

Կիպրոսյան հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանն» անցկացրեց ստուգողական առաջին հանդիպումը լեհական «Ռուխի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 

Կապանյան թիմը առաջին խաղակեսում կարողացավ երկու գնդակ հեղինակել։ Նախ՝ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Գեղամ Հարությունյանը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում էլ հաշիվը կրկնապատկեց Վարդան Պողոսյանը։

Երկրորդ կեսում Կարեն Բարսեղյանը փոփոխություններ կատարեց, խաղալու հնարավորություն տվեց նաև թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներին։

Հանդիպման վերջնամասում «Ռուխի» ֆուտբոլիստները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, այն դարձնելով՝ 2-1։

Հավելենք, որ «Գանձասար-Կապանը» ստուգողական հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 17-ին, մրցակիցը Մոսկվայի «Լոկոմոտիվի» դուստր թիմ «Կազանկան» է։

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000