Որոնել
Արխիվ
Загрузка...
14.02.2018  01:49

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ. «Յուվեն» ու «Տոտենհեմը» երկուական գնդակ փոխանակեցին

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Յուվենթուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտենհեմին»:

Թուրինցիները շատ արագ երկու գնդակի առավելություն ստացան: Դուբլի հեղինակ դարձավ Գոնսալո Իգուաինը, ով մրցակցի դարպասը գրավեց առաջին ու 9-րդ (11 մետրանոցից) րոպեներին: Սակայն հյուրերը դեռևս առաջին կեսում կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, աչքի ընկավ Հարի Քեյնը: Իսկ երկրորդ կեսում Կրիստիան Էրիկսենը տուգանայինից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը: Նշենք, որ առաջին կեսի վերջում՝ 2-1 հաշվի ժամանակ, Գոնսալո Իգուաինը չկարողացավ անվրեպ իրացնել այս խաղում նշանակված երկրորդ 11 մետրանոցը:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 7-ին՝ Լոնդոնում:

Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ.

«Յուվենթուս» - «Տոտենհեմ» 2-2

գոլերը՝ Իգուաին 1, 9 (11մ) - Քեյն 35, Էրիկսեն 71

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Ալաշկերտ 15 30
2 Գանձասար Կ
15 24
3 Բանանց
15 22
4 Շիրակ
15 19
5 Փյունիկ
15 17
6
Արարատ
15 9
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511