Որոնել
Արխիվ
13.02.2018  21:39

«Ատլետիկոն» փոխարինող է գտել Գրիզմանին

«Ատլետիկոն» փոխարինող է գտել Անտուան Գրիզմանին, ով ամռանը կարող է լքել ակումբը:

Bild-ի հաղորդմամբ՝ մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Լայպցիգի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Տիմո Վերների ծառայություններով:

21-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Վերներն այս մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում մասնակցել է 20 խաղի, դարձել 10 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Գրիզմանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան»:

 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Պե՞տք է լինի լեգիոներների սահմանափակում Հայաստանի Բարձրագույն խմբում
Այո
Այո, բայց ոչ մեկնարկային կազմի վրա
Ոչ
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000