Որոնել
Արխիվ
13.02.2018  15:25

Ազար. Մեր առջև նպատակ ենք դրել` տիտղոսներ նվաճել

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը «Վեսթ Բրոմվիչի» դեմ «ԱՊԼ»-ի 27-րդ տուրի խաղից հետո խոսել է թիմի նպատակների մասին։ 

«Անհամբերությամբ սպասում ենք «Բարսելոնայի» դեմ խաղին: Պատրաստ ենք ցուցադրել մեր լավագույն որակները։

Պիտի մասնակցենք «Չեմպիոնների Լիգայի» կիսաեզրափակիչ փուլին: Կփորձենք հասնել առավելագույն արդյունքի:

Կանենք ամեն ինչ, որպեսզի հասնենք մեր նպատակներին: Մեր առջև դրել ենք տիիղոսներ նվաճելու նպատակ։ «Չելսին» միշտ այդպես է անում»,- Բելգիացու խոսքերն է մեջբերում BBC-ն։

Նշենք, որ «Չեմպիոնների Լիգայի» 1/8 եզրափակչի խաղում փետրվարի 20-ին «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»։

Էդեն Ազարը անցյալ տուրի «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում 2 գոլ խփեց:

Ներկա պահին 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Չելսիի» խփած 105 գոլերին՝ դառնալով 68 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ: Այս ցուցանիշով նրանից առաջ են միայն Դիդյե Դրոգբան (159) և Ֆրենկ Լեմպարդը (237)։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000