Որոնել
Արխիվ
Загрузка...
13.02.2018  12:48

Պաշտոնական. Սերբիայի հավաքականի թեկնածու Օգնյեն Չանչարևիչը՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստ

«Ալաշկերտը» շարունակում է ակտիվորեն աշխատել տրանսֆերային շուկայում` զգալիորեն ուժեղացնելով բոլոր խաղային դիրքերը:

Ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ղեկավարությունը 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել Սերբիայի ազգային հավաքականի թեկնածու՝ դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի հետ, ում ծառայություններով «Ալաշկերտը» վաղուց էր հետաքրքրված:

Բարձրահասակ դարպասապահն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել հայրենիքում` պաշտպանելով Բարձրագույն խմբի «Ռադնիչկի», «Սլոբոդա», ՕՖԿ, «Մլադոստ» թիմերի գույները:

Չանչարևիչի նախորդ ակումբը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Ռադնիկն» էր, որի կազմում նա ընթացիկ առաջնությունում 21 հանդիպման է մասնակցել:

Փորձառու դարպասապահը, ով իր ակտիվում 142 հանդիպում ունի Սերբիայի Բարձրագույն խմբի առաջնությունում, հրավիրվել էր ազգային հավաքական նախորդ տարվա հունվարին կայացած` ԱՄՆ-ի հավաքականի հետ ընկերական խաղին:

ArmFootball.com


Загрузка...
Բարձրագույն խումբ
99 Թիմ Խ Մ
1 Շիրակ 25 44
2 Ալաշկերտ
25 41
3 Բանանց
25 39
4 Գանձասար Կ
25 34
5 Փյունիկ
25 29
6
Արարատ
25 17
մանրամասն

Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2018
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 060 511 511